Բաժիններ՝

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայով, Կորյունի, Գ.Քոչարի, Ա.Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի թիվ 2, 4 բազմաբնակարան շենքերի, Գր.Լուսավորչի փողոցի թիվ 13, 15 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի, Տերյան, Զորյան փողոցների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Գազամատակարարման պլանային և վթարային դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝ https://t.me/gazpromarmenianotice։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս