Լևոն Քոչարյանը փակ գանգուղեղային վնասվածք է ստացել. Վիճակը գնահատվում է միջին ծանրության. Sputnik Արմենիա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Նրա մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք` ուղեղի ցնցում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Նաիրի» ԲԿ–ի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը։

«Վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Փակ էր նաև Ամիրյան փողոցը, սակայն «կարմիրբերետավորները», բիրտ ուժ կիրառելով, այնտեղից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։

Տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, որ ոստիկանները Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս մեքենայի մեջ ուժեղ հարվածներ են հասցնում նրան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930