
«Կարևոր չի, թե Նիկոլը կապիտուլյացիան ձևակերպող «գրիչ» ում ձեռքին կլինի՝ Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի. Երրորդ ճանապարհ չկա…»

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երրորդ ճանապարհ չկա… Խիղճս մաքուր է:
Վերջին երկու ամսում հանդիպել եմ բոլոր առանցքային դերակատարներին, ասել եմ՝ ինչ է սպասվում Արցախին, բացատրել եմ, որ նույն դեմքերով ու նույն օրակարգով Նիկոլը չի փոխվելու:
Նույն գետը երկու անգամ չեն մտնում:
Սա ճիշտ է ընդդիմության համար:
Բայց աքսիոմ է նաև հասարակության կողմից մերժված Նիկոլի համար:
Ելակետը՝ հասարակության կողմից Նիկոլի մերժված լինելն է:
Նման իրավիճակում՝ կամ շատ կարճ ժամանակում կձևավորվի ընդդիմադիր արդյունավետ ձևաչափ, որը Նիկոլին հեռացնելով՝ կվերականգնի Հայաստանի սուբեկտությունը, կամ էլ՝ էս պատմությունը կավարտվի Հայաստանի կապիտուլյացիայով: Ու կարևոր չի, թե Նիկոլը կապիտուլյացիան ձևակերպող «գրիչ» ում ձեռքին կլինի՝ Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի:
Երրորդ ճանապարհ չկա…»։