ԼՂ մեր բնակիչներին դուրս բերելը մեր պլան Ա-ն չէ. Փաշինյան

«Դեռևս սեպտեմբերի 19-ին՝ գործողությունների մեկնարկի օրը, ես հանձնարարական եմ տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի կառավարության գործընկերների հետ քննարկի՝  դեպի ՀՀ մարդկանց հնարավոր հոսքի դեպքում՝ ինչպես, ինչով և որտեղ ենք աջակցելու մեր հայրենակիցներին,- կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ դարձյալ կրկնելով 40 հազար տեղերի նախապատրաստության մասին իր նախկին հայտարարությունը,- Այդ առումով կարող ենք արձանագրել, որ մենք պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել: Բայց էլի ուզում եմ ասել, և ըստ էության, սա համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ մեր գործընկերների հետ, որ մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ՝ այսինքն, ԼՂ մեր հայրենակիցներին դուրս բերելը մեր պլան Ա-ն չէ:

Մենք մեր գործողություններում պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր հայրենակիցները՝ ԼՂ բնակիչները,  իրենց տներում առանց  վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ՄԱԿ ԱԽ քննարկման առանցքային շեշտադրումը, որի շուրջ կար գործնականում կոնսենսուս, հենց դրա մասին էր:

Ըստ նրա՝ տեղեկատվական դաշտում ՀՀ դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում, և առավել ուշադիր լինելու ու հանրության հետ հաղորդակցությունն ավելի ակտիվացնելու կոչ արեց:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։