
Կռիվ է ընկել Հայաստանում, թե ո՞վ է իրական ընդդիմությունը․ ընդդիմադիրը՝ Աշոտյանն է․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընդդիմադիրը՝ Աշոտյանն է։
Կռիվ է ընկել Հայաստանում, թե ո՞վ է իրական ընդդիմությունը։
Իրական ընդդիմադիրը նա է, ով 2018-ի «հեղափոխություն»-ը չարիք է համարում։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացը սկսվել է 2018-ի ապրիլ-մայիսին։
Թե չէ դրել կռիվ էք անում, թե ով է իրական հեղափոխական։
2018-ի «հեղափոխություն-իշխանափոխություն»-ը դրական փաստ որակողը Նիկոլից ինչո՞վ է տարբերվում։
Դագաղներ և սև լենտեր հանելը, 2018-ի իշխանափոխությունը Նոր Սարդարապատ համարելն ու Արցախյան հաղթանակից առավել գնահատելը շանտղություն է։
Մեռան խոսելով «հեղափոխության գաղափարներից» ու «հեղափոխական թիմից»։
Ձեր «հեղափոխական գաղափար»-ը՝ ատելության ու թշնամության սերմանումն էր, իսկ «հեղափոխական թիմ»-ը՝ Արցախյան հաղթանակ ուրացողները։
Թե չէ ով չի ալարում իրեն ընդդիմություն է հռչակում։
Ընդդիմադիրը Աշոտյան Արմենն է։
Ազատություն Արմեն Աշոտյանին»։