
Զատուլինը Նիկոլ Փաշինյանին անվանել է դավաճան

Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են՝ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Նիկոլ Փաշինյանին անվանել է դավաճան:
Պետդումայի պատգամավորի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը սխալ է վարվում ԼՂ բնակիչների հանդեպ. «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը դատապարտել է հանրապետության ղեկավարի գործողությունները։
«Դավաճաններ. նրանք երբ դավաճանում են, տրամաբանակա՞ն են իրենց պահվածքում, թե՞ ոչ։ Հենց դավաճանների տեսանկյունից՝ նրանք գործում են տրամաբանորեն։ Հարցն այն է՝ արդյո՞ք հայ ժողովրդի և Հայաստանի շահերը համընկնում են այն անձի շահերի հետ, որն այսօր ղեկավարում է՝ Նիկոլ Փաշինյանի շահերի հետ:
Նա փաստացի բախտի ողորմությանը թողեց Լեռնային Ղարաբաղի իր հայրենակիցներին։ Նրա ողջ հռետորաբանությունն անիմաստ է, երբ նա, 2020 թվականի պատերազմի տպավորությամբ, եկավ եզրակացության, որ Լեռնային Ղարաբաղից պետք է ազատվի։ Նա միանգամայն գիտակցաբար հանձնում է Լեռնային Ղարաբաղը։ Սա դավաճանական տեսք ունի: Բայց Փաշինյանը ելք գտավ՝ մեղքը գցում է Ռուսաստանի վրա՝ ասելով, որ Ռուսաստանը պետք է զբաղվի, ինքը դրա հետ կապ չունի։ Բայց մենք չպետք է թաքնվենք տխրահռչակ դավաճան Փաշինյանի դիրքորոշման հետևում, մենք պետք է պահպանենք մեր պատիվը»,- ասել է Զատուլինը։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը