«Տվյալ դեպքում հայկական կողմը չի կարող չհասկանալ, որ նման գործողությունն իրականում նշանակում է ՌԴ նախագահի մուտքի՝ Հայաստան արգելք։ Այս առումով Փաշինյանը և իր գործընկերները հետևողական են: Անցյալ տարի նրանք սկսեցին «մարզվել» ռուս քաղաքական և հասարակական գործիչների վրա»,- ասել է Զատուլինը:
«Իսկ մենք հասկանում ենք՝ ինչու էր դա կարևոր, որովհետև Շուշին կախված է Ստեփանակերտի գլխին, և ինքնին պատկերացնելը, որ Շուշին այդքան անտաղանդ կերպով կարող էր փոխանցվել հակառակորդին, ուղեղիդ մեջ չի տեղավորվում, և այլ կերպ, քան դավաճանություն, ես դա չեմ անվանի, որովհետև այնտեղ մարտեր չեն ընթացել, այն հանձնվել է և հանձնվել է այն բանից հետո, երբ նախագահ Պուտինն առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն Փաշինյանը հրաժարվել է դրանից»,- ասել է Կոնստանտին Զատուլինը:
Պետդումայի պատգամավորի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը սխալ է վարվում ԼՂ բնակիչների հանդեպ. «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը դատապարտել է հանրապետության ղեկավարի գործողությունները։
«Լազարևյան ակումբի» այսօրվա նիստի ընթացքում ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է այն հարցին, թե ո՞ւմ է պետք միջանցքը:
Մենք երբեք, սկսած 2018թ., պատրանքներ չենք ունեցել Հայաստանի գործող իշխանության վերաբերյալ. Կոնստանտին Զատուլին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր վստահեցրեց՝ սեղանի վրա դրված որևէ փաստաթուղթ չկա, որը պատրաստվում են ստորագրել Ադրբեջանի հետ, փոխարենը՝ կան հազարավոր առաջարկներ ու հարյուրավոր կարծիքներ։
Այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակը» գրեց, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է, և Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։