Քերոբյանն իրանական կողմի հետ քննարկել է Պարսից ծոցից Սև ծով բեռնափոխադրումներին վերաբերող հարցեր

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել են լոգիստիկ հարցերի, և պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել դյուրացնելու բեռնափոխադրումների ընթացակարգերը:

Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։

Ինչպես նաև քննարկվել են Պարսից ծոց-Սև ծով միջազգային բեռնափոխադրումների հետ կապված հարցեր:

Առանձին անդրադարձ է կատարվել նաև «Expo 2023 Իրանի ազատ գոտիներ» ցուցահանդեսին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031