Բաժիններ՝

«Ռոսկոսմոս»ը ցանկանում է կրկնել առաքելությունը դեպի Լուսին

«Լունա-25» միջմոլորակային կայանի կործանումը չի նշանակում, որ Լուսնի հետազոտման աշխատանքներն ավարտված են։ Այս մասին հայտարարել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Յուրի Բորիսովը։

«Պետք չէ դրանից ողբերգություն սարքել, պետք է հետևություններ անել և շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ»,- Բորիսովի խոսքերը մեջբերել է «Ռոսկոսմոս»-ի «Տելեգրամ»-ի ալիքը։

Նա նշել է, որ անավարտ առաքելությունը չի կանգնեցնելու Լուսնի հետազոտման աշխատանքը։

Օգոստոսի 11- ին արձակված ռուսական «Լունա-25» միջմոլորակային կայանը օգոստոսի 25-ին բախվել էր Լուսնին։ «Ռոսկոսմոս»-ը հատուկ հանձնաժողով է ստեղծել՝ կայանի կործանման պատճառները պարզելու համար։

Ըստ պաշտոնական ծրագրերի, Ռուսաստանը նախատեսում է 2021-25 թվականները ավտոմատ սարքերով ուսումնասիրել Լուսինը, ապա 2025- 35 թվականները կառավարվող սարքերով թռչել Լուսին, իսկ 2035 թվականից հետո Ռուսաստանը ծրագրում է Լուսնի վրա կայան ունենալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս