Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովը ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան, քանի որ իրեն անցանկալի անձ են հայտարարել:
Երկրորդ օրն ապրում եմ տպավորությունների ներքո. մի ամբողջ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ»՝ Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպանը «անցանկալի» է հայտարարել իմ այցը Հայաստանի Հանրապետություն։ «Ցավոք, – գրում է նա,- Հայաստանի Հանրապետության հասցեին վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»։
Արցախի ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայ ժողովրդի և Արցախի մեծ բարեկամ Կոնստանտին Զատուլինին անցանկալի անձ հայտարարելու ՀՀ իշխանությունների քայլը մտահոգության տեղիք է տալիս։
Այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակը» գրեց, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է, և Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։