Ադրբեջանցի օգտատերերի կողմից հայ ռազմագերիների լուսանկարների ու տեսանյութերի տարածումն անընդունելի է․ Անահիտ Մանասյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անընդունելի է համարում սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից հայ ռազմագերիների լուսանկարների և տեսանյութերի տարածումը։

Անահիտ Մանասյանն այս մասին գրել է X-ի (նակինում «Թվիթեր») իր միկրոբլոգում։

«Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը շարունակում են տարածել 2022 թվականի սեպտեմբերից այդ երկրում պահվող հայ ռազմագերիների լուսանկարներն ու տեսանյութերը, ինչն անընդունելի է։ Հայ ռազմագերիները շարունակում են գերության մեջ պահվել Ադրբեջանում և պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն»,- գրել է Մանասյանը։

Տեսանյութեր

Լրահոս