Բաժիններ՝

Կալինինգրադի մարզում կործանվել է Սու-30 ինքնաթիռ

Կալինինգրադի մարզում Սու-30 ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչք կատարելիս։ Անձնակազմը զոհվել է։

Ինչպես տեղեկացնում է «ТАСС»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել են Արևմտյան ռազմական օկրուգում։

Այնտեղ մանրամասնել են, որ թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը։Սու-30-ը ռուսական երկտեղանոց բազմաթիրախային ծանր կործանիչ է։ 1990-ականների կեսերին Սու-30-ի հիման վրա ստեղծվել է կործանիչի արտահանման տարբերակը՝ Սու-30Կ-ն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031