Բաժիններ՝

Պետք է վերջ տանք բևեռացված հասարակության՝ սևերի և սպիտակների, ազգակործան կեղծ թեզերին. Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը գրում է. «Այսօր Երիտասարդության միջազգային օրն է։

Մաղթանքս մեկն է՝ Հայաստանի ու Արցախի համար մղվող պատմական այս դժվար ժամանակահատվածում երիտասարդությունը մաղթում եմ ուժ և կորով, ապագայի հիմքերն այսօր ամուր կառուցելու կամք ու պատասխանատվություն։

Երիտասարդությունը եղել է և պետք է մնա պայքարի ջահը մինչև վերջ տանողը։

Երիտասարդությունը պետք է միասնականության վարակիչ օրինակ լինի՝ միասնականություն մեկ ազգային օրակարգի շուրջ:

Պետք է վերջ տանք բևեռացված հասարակության՝ սևերի և սպիտակների, ազգակործան կեղծ թեզերին: Մի բռունցք դարձած պետք է պայքար մղենք հանուն հավերժական Հայաստանի և Արցախի, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման առանցքը պետք է լինի Հայ երիտասարդը։

Ազգ-Հայրենիք-Պետություն՝ այս ուղղությունը թող լինի մեր փարոսը:

Աստված բոլորիս պահապան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031