
Արման Թ.-ին ձերբակալել են Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ու վետերանները օգոստոսի 10-ին, ժամը 06.10-ին, Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և Մաշտոցի բաժին են տեղափոխել 44-ամյա Արման Թ.-ին, որը 2021 թ. օգոստոսի 17-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: