Արմեն Գրիգորյանն ու Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը oգոստոսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ:

Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ալի Աքբար Ահմադիանին ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այդ կարևոր պաշտոնում՝ ի շահ Իրանի բարեկամ ժողովրդի:

Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԻԻՀ տնտեսական համագործակցության, ինչպես նաև հետագա փոխգործակցության հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031