Բաժիններ՝

Լիտվայում անցած գիշերը ճանաչվել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում

Անցած գիշերը Լիտվայում եղել է ամենաշոգն ու հեղձուցիչը եղանակի կանոնավոր դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է բալթյան հանրապետության հիդրոօդերևութաբանական կենտրոնը։

«Գիշերը, կարծես, արևադարձային գոտի լիներ։ Երկրում օդի միջին ջերմաստիճանը բարձր էր Ցելսիուսի սանդղակով 20 աստիճանից. բացարձակ ռեկորդ», – ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են գերատեսչությունում, Մոլետայ շրջկենտրոնում գիշերը ջերմաստիճանը Ցելսիուսի սանդղակով 25 աստիճանից չի իջել։

Լիտվայում եղանակի կանոնավոր դիտարկումներն իրականացվում են 1871 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031