Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Տաջիկստանում՝ բեռնատարի մասնակցությամբ. կա 10 զոհ

Տաջիկստանի հարավում գտնվող Կուլյաբ քաղաքում բեռնատարի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 14 մարդ՝ վիրավորվել։ Վթարի պատճառ է դարձել բեռնատարի արգելակների խափանումը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ի հրապարակումը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 6-ի երեկոյան։ Բեռնատարը բախվել է 7 մեքենայի և ճանապարհի եզրին գտնվող 3 բնակելի տան։

«Վթարի հետևանքով վնասվել է 7 տրանսպորտային միջոց և 3 բնակելի տուն… Բեռնատարի վարորդը զոհվել է դեպքի վայրում», – ТАСС-ին հայտնել են Տաջիկստանի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների հանձնաժողովում։

Վթարված մեքենաներից մարդկանց հանելու համար տեղի փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031