Բաժիններ՝

Սիրիայում 4 զինվոր է զոհվել, ենթադրաբար, Իսրայելի ավիահարվածների հետևանքով

Դամասկոսի մերձակայքում ավիահարվածների հետևանքով 4 սիրիացի զինվոր է զոհվել, ևս 4-ը՝ վիրավորվել։ Ավիահարվածները, ենթադրաբար, հասցրել է Իսրայելը։ Այս մասին տեղեկանում ենք Jerusalem Post պարբերականից։

Նշվում է, որ ըստ Սիրիայի պետական լրատվամիջոցների՝ հարվածները հասցվել են Գոլանի բարձունքների կողմից։ Հասցվել է նաև նյութական վնաս։ Ըստ հաղորդումների՝ հարձակման թիրախում եղել են Դամասկոսից հյուսիս գտնվող պահեստներ, որոնք, ենթադրաբար, օգտագործվում էին Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների կողմից։

Հարվածների վայրում հրդեհներ են բռնկվել։ Նաև նշվում է, որ ցամաք-օդ մի հրթիռ ընկել է սիրիական Դուրին քաղաքի մերձակայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս