Բաժիններ՝

ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 4-ին, ժամը 19:21-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին «Toyota Isis» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 110-րդ կմ-ին «Toyota Isis» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ն. Թ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 400 մետր գլորվելով հայտնվել ձորում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ձորից (մոտ 400 մետր) դուրս բերել տուժածներ Ա. Յ.-ին (ծնված 1990 թ․) և Ն. Խ.-ին (ծնված 1990 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժած Ն. Խ.-ն հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ:

Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս