Այս ամառվա սեզոնային զգեստապահարանի երեք տարրերն արդեն ողողել են աղջիկների և կանանց ինստագրամյան տարածքը:
Հուլիսի 16-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (ք. Գորիս), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Պատարագի ընթացքում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո ցունամիի վտանգը չեղյալ է հայտարարվել: Այս մասին ասվում է ԱՄՆ օդերեւութաբանական ծառայության նախազգուշացման համակարգի կայքում:
Կառավարության պահուստային ֆոնդից 5 միլիոն 800 հազար դրամ է հատկացվել Ատոմ Ջանջուղազյանի ղեկավարած Հաշվեքննիչ պալատին. Այս գումարն ուղղվելու է պալատի աշխատանքի կազմակերպման համար վարձակալված տարածքների՝ բարձրացված վարձավճարների մարմանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական Տ90 «Պռոռիվ»-ն անվանել աշխարհում լավագույնը։ Նրա խոսքերը մեջբերվել են լրագրող Պավել Զարուբինի թելեգրամյան ալիքում։
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
NASA-ի Perseverance մարսագնացը Մարսի խառնարաններից մեկում օրգանական միացությունների հետքեր է հայտնաբերել: Այս մասին ասվում է բրիտանական Nature գիտական ամսագրում հրապարակված հոդվածում։
76 տարեկանում մահացել է դերասանուհի և երգչուհի Ջեյն Բիրկինը։ Ինչպես նշում է le Parisien-ը, նրա դին կիրակի գտել են փարիզյան տանը:
Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրք֊ադրբեջանական ոհմակը սովամահ է անում Արցախը։
Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին Վարդավառի կապակցությամբ։
168.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց, որ այս որոշման մեջ, ինչպես Կառավարության շատ որոշումների դեպքում, որևէ հիմնավորում ու տրամաբանություն չկա։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն ու փրկարար ծառայության՝ հուլիսի 16-ին Վարդավառի միջոցառումներով պայմանավորված ուժեղացված ծառայության շրջանակներում Սևանի 3 հանրային լողափերում ջրափրկարարներն իրականացրել են 28 շրջայց: Թերակղզու հարավային ափում լողանշաններն անցել են 93 քաղաքացի և 12 հեծանվանավակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Նշելով, որ Ռուսաստանն ինքն Արևմուտքի և ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական էքսպանսիոնիզմի զոհն է, Ղալիբաֆը շեշտել է, որ Մոսկվան չպետք է օգնի Արևմուտքին ապակայունացնել Պարսից ծոցի տարածաշրջանը։
Ռուսական «Точка» բանկը հրապարակել է այն 5 երկրների ցանկը, որոնք 2023-ի առաջին կեսին ամենաշատ ապրանքներն են արտահել Ռուսաստանի Դաշնություն։
Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ և Անմահ պատարագի մատուցմամբ Անթիլիասի Մայրավանքում նշվել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
Ստեղծված իրավիճակում ամենամեղավորը ՀՀ վարչապետն է. Ռուբեն Վարդանյան
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության (EUMA) դիտորդներն ամեն օր Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ հատվածներում մոտ 3800 կմ-ի վրա տարբեր հանգույցներից (կենտրոններից) պարեկություն են իրականացնում: Այս մասին ասվում է առաքելության թվիթերյան միկրոբլոգում:
Հուլիսի 16-ին, ժամը 13:15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում՝ լճում, նկատվում են ռետինե նավակ և քաղաքացի։
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետ գոյություն ունի: Եթե Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների փոխգործակցության արդյունքում այլ որոշում չկայացվի, ապա՝ այո։ Մնացած ամեն ինչը տեխնիկական հարցեր են»։
Բերանի խոռոչի կանոնավոր հիգիենան, որն իրականացվում է ըստ կանոնների, օգնում է կանխել կարիեսի զարգացումը, ասել է ատամնաբույժ-օրթոդոնտ Անդրեյ Ժուկը։ «Երեկոյան Մոսկվային» տված հարցազրույցում նա զգուշացրել է ատամները լվանալիս թույլ տրվող սխալների մասին։
Անդրադառնալով Միշելի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Աղդամի ուղղությամբ հումանիտար աջակցություն տրամադրել Արցախին, Բաբայանը նշեց, որ Միշելն առաջինն էր, որը նույնացրեց Բերձորի միջանցքը Աղդամի հետ, այսինքն այն ինչ ուզում է Ադրբեջանը:
Նրանց փոխանցմամբ՝ «Վալենսիա»-ն ցանկանում է ռուսական ակումբի հետ երկու տարի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքել՝ մարզիկի հետագա գնման իրավունքով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ կասետային զինամթերքի մատակարարումն Ուկրաինա պետք է դիտարկվի որպես հանցագործություն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նման որոշում է կայացրել «ոչ թե լավ կյանքից», այլ այն պատճառով, որ այլ զինամթերքի պակաս ունի, գրում է iz.ru-ն:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարյուրներով մարդիկ իջել են Հրապարակ՝ ջրոցի խաղալու, թրքահպատակ իշխանություններն էլ «շախի են քցում»՝ ՆԳՆ հրշեջ ու ջրցան մեքենաներով ջրելով ջրոցի խաղացողներին։
Վարդավառի համաքաղաքային միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում տրվել է վաղ առավոտյան՝ ջրցան և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մեքենաների շքերթով:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հրապարակած միգրացիոն վիճակագրությունից պարզ է դառնում, որ 2023 թվականի առաջին կիսամյակում Վրաստանում ապաստան է հայցել 515 մարդ:
Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանը էլեկտրաէներգիա կփոխանակեն Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի տարածքներով։ Ինչպես նշում է mehrnews.com կայքը, Ալի Աքբար Մեհրաբիանն այս մասին ասել է ISNA գործակալությանը տված հարցազրույցում:
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Մեկնարկել են Չեխիայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի կենսաբանության կենտրոնի (CAS) հիդրոկենսաբանության ինստիտուտի կողմից Սևանա լճում ձկան պաշարի գիտական ուսումնասիրությունները։ Հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
Հուլիսի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության և 10-րդ փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: