Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին Վարդավառի կապակցությամբ
Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին Վարդավառի կապակցությամբ։
«Բարի Վարդավառ եմ մաղթում իմ բոլոր հայ ընկերներին»,-Facebook-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը:
«Այս տարի մեր մտքերը հատկապես ԼՂ-ում բնակվողների հետ են, որոնք 217 օր ապրում են շրջափակման մեջ»,-հայտնել է նա։
«Թող այս Վարդավառը մաքրման եւ նորացման տոն լինի։ Թող այն արթնացնի քնած խիղճը»,-իր գրառման մեջ նշել է Ֆրանսիայի նախկին դեսպանը։