Ատամնաբույժը նշել է՝ որոնք են ատամները լվանալիս հիմնական սխալները
Բերանի խոռոչի կանոնավոր հիգիենան, որն իրականացվում է ըստ կանոնների, օգնում է կանխել կարիեսի զարգացումը, ասել է ատամնաբույժ-օրթոդոնտ Անդրեյ Ժուկը։ «Երեկոյան Մոսկվային» տված հարցազրույցում նա զգուշացրել է ատամները լվանալիս թույլ տրվող սխալների մասին։
Մասնավորապես, նա սխալ է անվանել ատամները օրը մեկ անգամ լվանալը։
«Սննդի մնացորդներով սնվող և թթու արտադրող բակտերիաների հիմնական բացասական ազդեցությունը ձեռք է բերվում սնունդ ընդունելուց հետո ութ ժամվա ընթացքում: Այդ իսկ պատճառով, եթե մարդ ատամները լվանում է օրական մեկ անգամ, ապա դա բավարար չէ»,- ըստ shantnews-ի՝ ասել է նա՝ առաջարկելով ատամները լվանալ օրը երեք անգամ մեկ րոպեով։
Ատամնաթելի կարևորությունն անտեսելը, ըստ մասնագետի, ատամների մաքրման անարդյունավետությանը։
«Շատերը չգիտեն, որ միջատամնային տարածությունները մաքրման համար ամենակարևոր տարածքներն են: Հենց այնտեղ էլ ամենից հաճախ տեղի են ունենում բացասական պրոցեսներ»,- զգուշացրել է նա։