
Հավի մսով, մակարոնով, լոլիկով աղցան

Բաղադրիչներ
• հավի կրծքամիս- 2 հատ, եփած, քրքրած
• ավոկադո
• ռոտինի մակարոն- 450 գ, եփած
• կարմիր սոխ
• չերի լոլիկ- 1 բաժակ, կիսած
• ռեհան
• աղ և սև պղպեղ
Սոուսի համար
• քացախ- ½ բաժակ
• իտալական համեմունք- 1 ճ/գ (օրեգանո, չորացրած ուրց, չորացրած ռեհան, չորացրած ծիտրոն, եղեսպակ)
• ձեթ- ¾ բաժակ
• աղ և սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
Առանձին ամանի մեջ խառնել սոուսի բաղադրիչները։ Աղցանամանի մեջ խառնել աղցանի բոլոր բաղադրիչները, ավելացնել սոուսը, խառնել, մատուցել։