Բաժիններ՝

Հացահատիկի հավաքումն անմիջապես դադարեցվել է․ պետնախարար

Այսօր Ադրբեջանի զինված ուժերը ականանետ են կիրառել ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի վարչական տարածքում գյուղի բնակչության համար հացահատիկ հավաքող կոմբայնի ուղղությամբ, որից հետո աշխատանքներն անմիջապես դադարեցվել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Ահա այն իրականությունը, որը պետք է տեսնեն միջազգային հանրությունը և Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության պաշտպանության շուրջ բանակցություններ վարողները»,- գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս