Ուխտագնացություն է կատարվել՝ դեպի Խնածախի Ս. Աստվածածին եկեղեցի

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակության օրը կազմակերպվել է ոտքով ուխտագնացություն:

Այդ մասին հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու երիտասարդաց միության մի քանի անդամներ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցի օրհնությամբ և առաջնորդությամբ Ստեփանակերտից ոտքով շարժվել են դեպի Խնածախ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Եկեղեցում Տեր Մատթեոս քահանա Դրավանցը կատարեց գիշերային ժամերգություն: Տեր Հայրը ուխտավորներին ներկայացրեց տոնի խորհուրդն ու նշանակությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31