Բաժիններ՝

Մենք Amazon-ը չենք. Բրիտանիայի պաշտպանության նախարարն Ուկրաինային խորհուրդ է տվել հաճախ շնորհակալություն հայտնել

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը վրդովված է տեխնիկայի մատակարարման համար Ուկրաինայի կողմից երախտագիտության բացակայությունից։ Նրա կարծիքով՝ Զելենսկիի գրասենյակը արեւմտյան երկրներին վերաբերվում է ինչպես Amazon խանութին, մոռանալով, որ ընդունված է օգնության համար շնորհակալություն հայտնել, հայտնում է The Guardian-ը։

Բեն Ուոլեսը, պատասխանելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով Վլադիմիր Զելենսկիի դժգոհությունը մեկնաբանելու խնդրանքին, նշել է, որ Ուկրաինան ցուցաբերած օգնության համար պետք է ավելի հաճախ շնորհակալություն հայտնի արևմտյան երկրներին։ Այդ մասին գրում է The Guardian-ը։

Ուոլեսն ընդգծել է, որ Ուկրաինայի իշխանություններն այնքան էին շտապում ստանալ ամեն հնարավոր աջակցություն, որ երբեմն մոռանում էին շնորհակալություն հայտնել։ «Ուզենք, թե չուզենք, բնական է, որ մարդիկ ուզում են մի քիչ երախտագիտություն ստանալ»,- շեշտել է նախարարը։

Ուոլասը նաև պատմել է, որ անցյալ տարի ինքը Կիև է եկել միայն անհրաժեշտ զենքերի ցուցակը տալու համար։ «Գիտեք, ես նրանց հիշեցրի. մենք Amazon-ը չենք: Ես 11 ժամ ճանապարհին անցկացրել եմ ընդամենը մեկ թուղթ ստանալու համար»,- վրդովմունք է հայտնել նա։

Ուոլեսը նաև կարծում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին ստորագրված հռչակագիրը, չնայած Զելենսկիի քննադատությանը, ձեռնտու է Ուկրաինային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս