44-օրյայից հետո Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը հաղթանակն իրավական և դիվանագիտական ​​մակարդակով ամրագրելն է. Բայրամով

Վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ այս ընթացքում մի քանի հանդիպում է եղել պետությունների ղեկավարների մակարդակով։

«Միևնույն ժամանակ ինտենսիվ շփումներ են եղել արտգործնախարարների մակարդակով։ Բանակցություններ են ընթանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ»,- ասել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթությունն իր հաղթանակն իրավական և դիվանագիտական մակարդակով ամրագրել և համաշխարհային հանրության կողմից այն ընդունելն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31