Արևմուտքի գործերն Ուկրաինայում լավագույն ձևով չեն ընթանում. կանխում են պատերազմի տրամաբանական ավարտը. Գագիկ Հարությունյան

Այսօր առավոտյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության գործողությունների առնչությամբ`ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ ուղերձով։

Հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով Մոսկվայում ու Մոսկովյան շրջանում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։

Ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնել էին, որ Դոնի Ռոստով քաղաքն արդեն «Վագների» վերահսկողության տակ է։

Ավելի վաղ Պրիգոժինը հայտարարել էր, որ «Վագների» թիկունքը ենթարկվել է ռմբակոծման ՌԴ զինված ուժերի կողմից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունը։ Պրիգոժինը հայտարարել է, որ իրենք «25.000 զորքով շարժվում են երկրում արդարությունը վերականգնելու»։ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Պրիգոժինի խոսքերն ու գործողությունները անվանել է երկրում զինված քաղաքացիական պատերազմ սկսելու կոչ։

Կարդացեք նաև

Իր ուղերձում ՌԴ նախագահը հայտարարել է, թե որպես Ռուսաստանի քաղաքացի՝ ամեն ինչ անելու է երկիրը պաշտպանելու համար:

168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը խոսելով ստեղծված իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին, նախ ասաց, որ Եվգենի Պրիգոժինն ուներ գործակալի լուրջ համբավ, նա Վ. Պուտինի մոտ խոհարար է եղել, այսինքն՝ սա նորություն չէր որևէ մեկի համար։

«Այս ամենը վկայում է այն մասին, որ Արևմուտքի գործերն Ուկրաինայում լավագույն ձևով չեն ընթանում։ Դրա առաջին արձագանքը եղավ ատոմակայանի պայթեցումը՝ Կախովսկի հիդրոէլեկտրակայանը, նաև Զապորոժիեի ատոմակայանի պայթեցումն էր, որը կբերեր սարսափելի հետևանքների։ Հիմա իրենք ինչ-որ ձևերով փորձում են կանխել պատերազմի տրամաբանական ավարտը։

Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր նրբություն կա, որ Բելգորոդի կողմից ծագումով ռուս ծայրահեղականներն էին գրոհում ՌԴ-ի վրա։ Հիմա Պրիգոժինը շարունակում է, և կան ինչ-որ լուրեր, որ նա անգամ կապեր ունի այդ խմբավորումների հետ»,- նշեց Գագիկ Հարությունյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ գուցե ՌԴ նախագահը ճիշտ էր այն հարցում, երբ մինչ այդ խոսում էր սեպտեմբերյան հեղափոխության մասին, երբ ամբողջ Ռուսաստանը բաժանվեց մասերի և ինչ-որ առումով կործանվեց։ Այնուհետև դժվարություններով, բարդություններով, ստալինյան և այլ ռեժիմներով մի կերպ վերականգնվեց ու հաղթեց պատերազմում։

«Ես ավելի շատ վախենում եմ ոչ թե Պրիգոժինի արարքներից, որոնք, ինձ թվում է՝ կճնշվեն, այլ վախենում եմ, որ նրանք Զապորոժիեի ատամոկայանի հետ որևէ գործողություն կիրականացնեն, որը կարող է բերել հումանիտար մեծագույն աղետի, որի դիմաց չեռնոբիլյան աղետը շատ ավելի թեթև կլինի»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս