![](/banners/BeFunky-design.jpg)
«Հունիսի 14-ին Աշոտյանը հայտարարեց, որ ուղիղ եթերում անդարդառնալու է Նիկոլ Փաշինյանի ցնդաբանություններին, հունիսի 15-ին ձերբակալվեց». էդգար Ղազարյան
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/Edgar-Xazaryan-7.jpg)
էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմեն Աշոտյանը հունիսի 14-ին հայտարարություն էր տարածել, որ Նիկոլ Փաշինյանի ցնդաբանություններին հրապարակային կերպով կանդրադառնա հունիսի 20-ին` Ազգային ժողովի քննիչի հանձնաժողովի նիստից հետո։
Ենթադրվում էր, որ Աշոտյանը, իր մասնագիտությանը, քաղաքական գիտելիքներին և փորձառությանը համահունչ, պետք է իրականացներ հերթական քաղաքական դիահերձումը` զրկելով դրան հարություն առնելու բոլոր հնարավորություններից։
Հայտարարության հաջորդ օրը, հունիսի 15-ին, Արմեն Աշոտյանը անհիմն կերպով ապօրինաբար ձերբակալվեց։ Քիչ անց «դատարան»-ը կհրապարակի նրան ձերբակալելու մասին Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումը»։