Համաշխարհային բանկը Թուրքիային տրամադրել է 549 մլն դոլար աջակցություն

Համաշխարհային բանկը (ՀԲ) տեղեկագիր է հրապարակել, որտեղ նշվում է, որ տրամադրվող վարկը կաջակցի վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման համար անհրաժեշտ կապիտալ ներդրումներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ Համաշխարհային բանկը Թուրքիային հատկացրել է 549 մլն դոլար՝ հանրային վայրերում վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը մեծացնելու համար։

Թուրքիային տրամադվող օգնության մասին հայտարարությամբ է հանդես եկել Համաշխարհային բանկի Թուրքիայի գրասենյակի տնօրեն Հումբերտո Լոպեսը։

Նա մասնավորապես նշել է, որ հանրային վայրերում վերականգնվող էներգիայի օգտագործումը կարող է օգնել Թուրքիային կատարելու կլիմայական պարտավորությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930