Բաժիններ՝

Գերմանիան 2023 թվականին 20%-ով կավելացնի ՆԱՏՕ-ի ծախսերը

Գերմանիան մտադիր է ՆԱՏՕ-ի ֆինանսավորման մեջ իր ներդրումն անցյալ տարվա համեմատությամբ ավելացնել ավելի քան 20%-ով՝ 2023 թվականին դաշինքի կարիքների համար հատկացնելով 537 մլն եվրո։ Այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Նշվում է, որ այս տվյալներն արտացոլված են Գերմանիայի ձախ կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դագդելենի համապատասխան հարցմանը երկրի պաշտպանության նախարարության պատասխանում, որն այսօր հրապարակել է Der Spiegel պարբերականը։

Գերատեսչության տվյալներով՝ այս տարի դաշինքի օժանդակման համար Բեռլինի ծախսերը 2022 թվականի համեմատությամբ կավելանան 90 միլիոն եվրոյով։ Աճի պատճառն, ինչպես նշված է փաստաթղթում, ՆԱՏՕ-ի ընդհանուր բյուջեի ավելացումն է նախորդ տարվա 2,6 մլրդ եվրոյից ընթացիկ տարում մինչև 3,32 մլրդ եվրո։

Այս կապակցությամբ պատգամավոր Դագդելենը հանդիմանել է Գերմանիայի կառավարությանը՝ առաջնահերթությունների սխալ տեղաբաշխման համար։ Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է «ավելի շատ հոգ տանեն իրենց քաղաքացիների սոցիալական անվտանգության ապահովության մասին», այլ ոչ թե ավելի ու ավելի շատ գումարներ ծախսեն ՆԱՏՕ-ի սպառազինության և Գերմանիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության վրա։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը փետրվարին հայտարարել է երկրի պաշտպանական ծախսերն ազգային ՀՆԱ-ի 2%-ին հասցնելու անհրաժեշտության մասին՝ 2014 թվականին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ստանձնած պարտավորություններին համապատասխան։ Այս պահին Գերմանիան այդ նպատակների համար հատկացնում է ՀՆԱ-ի մոտ 1,6%-ը։ Ըստ վերջին գնահատումների՝ այս նորմատիվի կատարմանը մոտ է ՆԱՏՕ-ի երկրների մեկ երրորդից պակասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս