1998 թվականից հետախուզման մեջ գտնվող 57-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
Ոստիկանության Լոռու մարզի գումարտակի պարեկները հունիսի 8-ի ժամը 12.10-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիվա» մակնիշի մի մեքենա: Վարորդը անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել:
Նա ներկայացվել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ կատարված ստուգումներով պարզվել է, որ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում հաշվառված 57-ամյա տղամարդը 1998 թ. հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Բաբինինսկիի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, ավազակության և հանցագործությունը պարտակելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
57-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի դատախազություն: