Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել իրականությունը. Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 10- ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Ադրբեջանի Պն- ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր օր արձանագրվող խախտումները, շարունակում է խեղաթյուրել իրականությունը՝ հերթական անգամ հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին»,- ընդգծված է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս