Բաժիններ՝

Վրաստանի քաղաքացիություն ստանալու կարգում փոփոխություններ կան

Վրաստանի քաղաքացիություն ստանալու կարգում փոփոխություններ են կատարվել։ Վրաստանի կառավարության այսօրվա նիստում քննարկվելիք հարցերից մեկը Վրաստանի քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններն էին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն նշել է, որ փոփոխությունների նպատակը արտերկրում ապրող հայրենակիցների համար Վրաստանի քաղաքացիության ստանալու գործընթացի պարզեցումն է։ Մասնավորապես․

1. Հնարավոր է դառնում անսահմանափակ քանակով հանձնել վրաց լեզվի թեստը, (հանձնելու դեպքում ժամկետը 1 տարի է)։

2. Վրաց լեզվի թեստը պետք է հանձնել նախքան քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելը։

3. Վրաստանի քաղաքացիության մերժում ստանալուց հետո դիմումը կրկին հնարավոր կլինի ներկայացնել 6 ամիս անց, ոչ թե` մեկ տարի անց։

4. Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար Վրաստանում առնվազն 10 տարի կացության պահանջը կրճատվում է մինչև 5 տարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս