Հայաստանի իշխանությունների հետ ուղիղ հաղորդակցություն չունեմ․ Արցախի պետնախարար

Հայաստանի իշխանություննների կողմից արված որևէ հայտարարություն ինձ հետ չի քննարկվել որպես Արցախի իշխանությունների ներկայացուցիչ։

Արցախի ԱԺ-ում հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ պատասխանելով պատգամավոր Մետաքսե Հակոբյանի այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է, որ Արցախի իշխանությունները տեղեկացված են իրենց կողմից Արցախի մասով կատարվող բոլոր գործընթացներին։

Պետնախարարը հայտարարեց, որ ինքը Հայաստանի իշխանությունների հետ ուղիղ հաղորդակցություն չունի․

«Պարբերաբար շփումների մեջ եմ իրավական գործընթացներում ներգրավված անձանց հետ։ Այդ շփումների շրջանակներում ներկայացնում եմ իմ առաջարկները։ Ուղիղ հաղորդակցություն Հայաստանի իշխանություննների հետ չունեմ, հետևաբար հաղորդակցում եմ մեր արտաքին գործերի նախարարության հետ»,- ասաց պետնախարարը։

Գուրգեն Ներսիսյանի կարծիքով՝ հիմա Արցախի իշխանությունները մեծ անելիք ունեն Արցախում կատարվողի մասին միջազգային հանրությանը տեղեկացնելու մասով։

Մետաքսե Հակոբյանը նկատեց, որ Արցախի իշխանությունները երբևէ չեն հակադրվել Հայաստանի իշխանությունների հայտարարություններին։

«Քանի դեռ Հայաստանի իշխանությունները Արցախի իշխանությունների համաձայնությամբ նման քաղաքականություն են վարում , հետևաբար դուք ներսում այդքան էլ անելիք չունեք, ձեր անելիքը դրսում է»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս