Բաժիններ՝

Վերին Լարս տանող ճանապարհին սահմանափակումներ կմտցվեն. Դևդորակի թունելը կփակվի

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին գտնվող Դևդորակի ավտոմոբիլային թունելում ապրիլի 29-ին կարգելվի բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթևեկությունը կանխարգելիչ աշխատանքների պատճառով: Նման հաղորդագրություն է տարածել Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը ։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումը կգործի միջազգային նշանակության ավտոճանապարհի Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածի 132-135 կմ-ի վրա՝ ապրիլի 29-ին, ժամը 00:00-ից մինչև 06:00-ը:

Թունելի փակման ժամանակ ավտոմեքենաները կկարողանան օգտվել ներպետական նշանակության ​​շրջանցիկ ճանապարհից։

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված` Ռազմավիրական ճանապարհը, ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանն ու Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս