Բաժիններ՝

Մոսկվայի մարզի տարբեր շրջաններում գտել են 3 ընկած ԱԹՍ-ներ՝ տեսախցիկներով

Մոսկվայի մարզի տարբեր շրջաններում գտել են տեսախցիկներով զինված երեք ընկած կվադրոկոպտերներ՝ առանց տարբերակիչ նշանների: Դրանցից մեկը գտել են Բոգորոդսկիի շրջանում հայտնաբերված ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքի անկման վայրից ոչ հեռու: Այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել են ուժային կառույցներում։

«Նախօրյակին Բոգորոդսկիի քաղաքային շրջանի «Ուգոլյոկ» այգեգործական ոչ առևտրային ընկերության տարածքում հայտնաբերվել է ընկած անօդաչու թռչող սարք՝ տեսախցիկով և միկրոֆոնով` առանց տարբերակիչ նշանների: Այն հայտնաբերվել է պայթուցիկով զինված ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքի անկման վայրից մոտավորապես 4 կմ հեռավորության վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ապրիլի 24-ին նման ևս երկու ԱԹՍ է հայտնաբերվել Մոսկվայի մարզի այլ շրջաններում։

«Ներկայում բոլոր կվադրոկոպտերներն ուղարկվել են փորձաքննության, պարզվում է, թե դրանք ում են պատկանում և ինչ նպատակով են արձակվել», – հավելել է ուժային կառույցների ներկայացուցիչը։

Երկուշաբթի հայտնի էր դարձել, որ ապրիլի 23-ին Բոգորոդսկիի շրջանում՝ «Զարյա» այգեգործական ոչ առևտրային ընկերությունից ոչ հեռու հայտնաբերված պայթուցիկով ԱԹՍ-ն արտադրված է Ուկրաինայում և կարող է թռչել մինչև 900 կմ։ Կա վարկած, որ ընկած անօդաչու թռչող սարքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա` «Տագանսկի Վոստոչնի» այգեգործական ոչ առևտրային ընկերության շենքերից մեկի մոտ հայտնաբերված կվադրոկոպտերը կարող էր առցանց ռեժիմով կատարել ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ի թռիչքի ճշգրտման գործառույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս