Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին անցակետ տեղակայելու վերաբերյալ տեղեկությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի հետ սահմանին անցագրային կետ տեղակայելու վերաբերյալ տեղեկությունը՝ հայտարարելով, որ «Ադրբեջանը կստեղծի բոլոր պայմանները Լաչինի ճանապարհով հայերի տեղաշարժի համար»։

«Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների համաձայն՝ այս լրացուցիչ միջոցառման շրջանակում, որը Ադրբեջանի Հանրապետության կողմից անվտանգության երաշխիք է Լաչինի ճանապարհով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի համար, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների՝ այս կետից Հայաստան և Ադրբեջան երկու ուղղություններով թափանցիկ և կանոնակարգված անցման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

ԱԳՆ հաղորդագրությամբ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ «վերահսկողության տվյալ մեխանիզմն իրականացվելու է ռուսական խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930