Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու հանրային ռեսուրսը․ Վահե Հովհաննիսյան

Նախորդ անգամ գրել էի, որ Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու եղանակը:

Հաջորդ օրերին նա շարունակեց թեման, և հիմա էլ հուշում է իրեն հեռացնելու ռեսուրսը։ Սա աննորմալ վիճակ է, երբ իշխանության ղեկավարը նաև հակաիշխանական մոդերատորի դերակատարումն է ստանձնում, բայց մեր ողջ կյանքն է հիմա աննորմալ։

Կետ առ կետ արձանագրենք, թե ում է այսօր մերժում Նիկոլը.

– Հայ առաքելական եկեղեցի
– Զոհերի ծնողներ
– Էլիտաներ
– Ազգային արժեքներ կրող հանրություն
– Հանրային լուրջ գործիչներ
– Քաղաքական ընդդիմություն
– Հեղինակավոր զինվորականներ, հրամանատարներ
– Բուհական համայնք
– Արտադրող, արտահանող գործարարներ
– Անկախ գյուղացիական տնտեսություններ
– Հարյուր հազարավորներին, որոնք տարբեր պատճառներով դեռևս չեն հանրայնացնում իրենց ընդվզումը, սակայն արդեն գտնվում են «Նիկոլի հակառակ կողմում»։

Եվ իհարկե կա մյուս կողմը, թե ում այլևս չի´ մերժում Նիկոլը.

– Հայտնի կասկադյան միջադեպից հետո Ալենին «պարոն Սիմոնյան»-ով դիմող ընդդիմադիրներին

– ԱԺ-ում քաղաքացիական կեցվածք դրսևորած կին պատգամավորներին քաշքշելուց հետո նույն դահլիճում «կառուցողական ու հանդուժողական» գծի կողմնակիցներին
– Երկրի համար այս կրիտիկական պահին սեփական շահի համար իշխանության հետ գործարքի գնացողներին, և այլն։

Սակայն այս երկու խմբերի միջև այսօր առավել կարևորն, իհարկե, առաջինն է, և իմ ասածի առանցքը դա է։ Եթե բոլոր նրանք, ում Նիկոլը մերժում է, կարողանան կազմել միասնական ճիշտ օրակարգ, շատ արագ կկարողանան կոնսոլիդացնել հանրության 90 տոկոսին և միակ մերժվածը կլինի Նիկոլը։ Եվ հենց սրա վրա է պետք կենտրոնանալ, ու համախմբումը տանել հենց դրական օրակարգով։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս