«Փաշինյանը եթե իր խոսքերի ապացույցը ունենար, ապա կարող էր հրապարակումներ անել, այլ ոչ թե հերթական անիմաստ ելույթը ունենալ». Հայկ Դերզյան
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թե տղա ես` հրապարակի
Օրեր առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց.
Թող անհամեստ չհնչի, բոլոր փաստաթղթերը եթե հրապարակեն, մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պահպանվել հայկական շահը, ինքն իրավունք ունի, չունենա էլ, իրեն կարող է վերագրել դրանք և հրապարակել։ Ես պնդում եմ, թող հրապարակի, եթե չհրապարակի, ուրեմն ինքը ստախոս է:
Այսօր Փաշինյանը եթե իր խոսքերի ապացույցը ունենար, ապա կարող էր հրապարակումներ անել, այլ ոչ թե հերթական անիմաստ ելույթը ունենալ: Չես հրապարակել, չես ապացուցել, վե’րջ, ստախոս ես/ինչը մենք վաղուց գիտեինք:
Դրանից զատ Փաշինյանը ասել էր, որ միլիարդների զենքերը իրենց ժամանակ է գնվել: Սա հերթական փուչիկն է: Ֆեյք սուերով մարդկանց կերակրելու հետևանքները տեսանք:
Եթե ուներ քո իսկ ասածով միլիարդավոր գնումներ, ապա հրապարակի տեսնենք: Չես հրապարակում, ուրեմն վերահաստատում ենք վերը նշվածը` դու կրկին ստախոս ես:
Անցնենք դիվանագիտությանը.
Նիկոլը ստացավ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի դիվանագիտական հաղթանակը Ադրբեջանի նկատմամբ ապրիլյան պատերազմից հետո: Դրա շրջանակներում Արցախի և Ադրբեջանի սահմանները դառնում էին միջազգային վերահսկողության թիրախ:
Դու եկար իշխանության և այդ ամենը փոշիացրեցիր:
Սա ակնհայտ փաստեր են, իրական փաստեր, փաստեր, որի լեզվով դու երբեք չես կարող խոսել: Լավագույն դեպքում մի քանի շոու անես, հերթական անգամ զրպարտես ու կոյուղի բերանդ բացես ու փակես»: