
Թբիլիսիում բնակարանների վաճառքի ցուցանիշը նվազել է

2023 թվականի այս տարվա մարտին մայրաքաղաքում ընդհանուր առմամբ վաճառվել է 3368 բնակարան, որը 12 տոկոսով պակաս է նախորդ տարվա մարտի համեմատ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Անշարժ գույքի շուկայի հետազոտությամբ զբաղվող Recov.ge ընկերության փոխանցած տվյալների համաձայն՝ առաջին եռամսյակում Թբիլիսիում բնակարանների վաճառքը նվազել է 1 տոկոսով։ Հունվարից մարտ ամիսը մայրաքաղաքում վաճառվել է 9633 բնակարան։
Թբիլիսիում ծայրամասերում նորակառույց բնակարանների վաճառքի գինն աճել է 13 տոկոսով, կենտրոնի մոտակայքում՝ 14 տոկոսով, իսկ քաղաքի կենտրոնում՝ 10 տոկոսով։ Ինչ վերաբերում է հին բնակարանների արժեքի փոփոխությանը, ապա ծայրամասերում վաճառքի միջին գինը աճել է 8 տոկոսով, կենտրոնի մոտակայքում՝ 4 տոկոսով, իսկ քաղաքի կենտրոնում՝ 7 տոկոսով։