
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են էներգետիկ, տրանսպորտի և ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ։
Ինչպես հայտնեցին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Գնել Սանոսյանը կարևորել է Հայաստանի և Ղազախստանի միջև առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։
Նախարարը նշել է, որ երկու երկրները բազմաթիվ ոլորտներում ունեն չիրացված մեծ ներուժ, և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել։
Դեսպանը իր հերթին կարևորել է տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։
Քննարկվել է նաև ապրիլի 27-28-ը սպասվող հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի վերաբերյալ հարցեր։
Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը։