
Հայտնաբերվել է 30-ամյա Արտակ Ս.-ն

Ոստիկանության Սևանի և Ճամբարակի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում հայտնաբերվել և Սևանի բաժին է տեղափոխվել 30-ամյա Արտակ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: