
71-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկվել

Ապրիլի 7-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևանի Վրացական 4-րդ նրբանցքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: