«Մերոնք ամբողջապես տրվել են այդ խաղին՝ դարձել հակառուսական, միայն թե Արևմուտքն իրենց աջակցի։ Սրանք իրենց բրնձային քաղաքականությամբ ուղղակի մակերես են։ Այս իշխանությունը մակերեսի իշխանություն է, խորքային ոչինչ չունի։ Հակառակ պարագայում, ինչպե՞ս է հնարավոր, որ դու անընդհատ գնաս զիջումների, երբ ունես հարյուրով գերիներ, արժանապատվության կորուստ, քո տարածքից 300 քառակուսի կիլոմետր տրված է, երբ քո հակառակորդը քո երկրում է, ի՞նչ խաղաղության մասին կարող ես խոսել»։
«ԱՄՆ Պետքարտուղարության ասած ծանր փոխզիջումները տարածքներ տալու համար է, որ Հայաստանի իշխանությունը ժողովրդին վախեցնում է պատերազմով։ ՀՀ ԱԳՆ-ն, որը բանակցում է, հայ ժողովրդին վախեցնում է պատերազով։ Ինչո՞ւ, որովհետև, եթե պատերազմով վախեցնելը չլինի, իրենց նոր զիջումներն ինչպե՞ս են արդարացնելու։ Հիշեք՝ զիջումները չեն սահմանափակվում միայն տարածքային զիջումներով։ Ադրբեջանը ցանկանում է վերջնականորեն փակել հայկական հարցը, որպեսզի այն չվտանգի Մեծ Թուրանի ծրագրին»,- ասաց Մարտիրոսյանը։
168.am-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար (1990-1998թթ.), Լոռու նախկին մարզպետ, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանը խոսելով այս հարցերի մասին՝ ասաց, որ հնարավոր չէ առանց սահմանազատման ու սահմանագծման՝ գնալ խաղաղության։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն օրերս ՌԲԿ-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ խոսելով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող «Մեղրիի երթուղու» մասին:
Ինչ վերաբերում է ընդդիմության ունեցած ռեսուրսներին, ապա,ըստ Էլբակյանի, այո՛, ընդդիմադիր դաշտի ռեսուրսներնաստիճանաբար հյուծվում են, և ներկայում ունեցածը չես համեմատի 2018 թվականի հետոյի հետ, բայց միևնույն ժամանակ՝ փաստ է՝եղած ռեսուրսը շեշտակի կարող է ավելանալ, եթե լինի գործընթաց՝ շարժում։
«Թուրքիան հստակ ձևակերպել է իր պահանջը՝ Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքի և ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս։ Երբ Հայաստանը դա կանի, միայն դրանից հետո նոր Թուրքիան կորոշի՝ հարաբերություններ հաստատե՞լ, թե՞ ոչ, և ինչպիսի՞ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ուստի, պետք է արձանագրել՝ ամբողջությամբ կեղծ է այն թեզը, թե Թուրքիայի հետ հարաբերություններ են փորձում հաստատել, որ այդ երկրից եկող վտանգները չեզոքացնեն»,- ասաց թուրքագետը։
2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամսից արդեն պարզ էր՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում Հայաստանի իշխանությունը մտել է այլընտրանքային խաղի մեջ՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ՝ ուժեղացնելով Ալիևին։