Բաժիններ՝

Կամչատկայում Շիվելուչ հրաբուխը դեռ երկար է ժայթքելու. Ալեքսեյ Օզերով

Կամչատկայում Շիվելուչ հրաբխի ժայթքումը, որն ուղեկցվում է մթնոլորտ մոխրի արտանետումներով, տևելու է երկար ժամանակ: Այս մասին օպերատիվ շտաբի նիստում հայտարարել է ՌԴ ԳԱ Հեռավորարևելյան մասնաճյուղի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ՌԴ ԳԱ թղթակից անդամ Ալեքսեյ Օզերովը։

«Շիվելուչը կշարունակի ժայթքել ավելի թույլ ձևով, մոխիրը մթնոլորտում կմնա բավականին երկար ժամանակ, կլինեն մոխրակույտեր, ծառերը, թփերը կպատվեն մոխրով», – Օզերովի խոսքերն է մեջբերում «Интерфакс» գործակալությունը։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Շիվելուչի ժայթքումն ընթանում է հնարավոր առավել բարենպաստ սցենարներով։ Քամին մոխրի մեծ մասը տարել է մի կողմ, որտեղ բնակավայրեր չկան, պիրոկլաստիկ հոսքերը՝ քարերի, մոխրի ու գազերի խառնուրդը, չեն վնասել ճանապարհները։

«Այն, ինչ կատարվել է, ամենաբարենպաստ սցենարն է, որը կարող էր տեղի ունենալ… Քամին մոխիրը քշել-տարել է մոտ 17 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հիմնական մասը գնացել է այնտեղ, և սա շատ լավ է: Այն հոսանքները, որոնք իջել են ներքև, չեն հասել Ուստ-Կամչատսկ տանող ճանապարհ և չեն հասել այն ճանապարհին, որը տանում է դեպի Իլպիր՝ Շիվելուչից արևմուտք», – ասել է Օզերովը։

Նա հավելել է, որ ամենաբարենպաստ գործոնը տարվա եղանակն է. Շիվելուչի շրջանում դեռ ձյուն է նստած, որը կվերսկսվի երկու օրից։

«Եվ այնտեղ ձյուն կտեղա հինգ օր: Այս գործոնն ամենակարևորներից է, քանի որ մոխիրը կծածկվի ձյունով, այն նվազագույն չափով կազդի շնչուղիների վրա, ավելի քիչ վտանգավոր կդառնա», – հավելել է ՌԴ ԳԱ թղթակից անդամը:

Նրա խոսքով՝ Շիվելուչ և Բեզիմյաննի հրաբուխների ժայթքման հիմնական փուլը հետևում է։ Առաջիկա տարիներին նման ակտիվություն չի սպասվում։

Շիվելուչ հրաբուխը ժայթքել է ապրիլի 11-ի վաղ առավոտյան: Մոխրի սյան բարձրությունը հասել է ծովի մակարդակից մինչև 8000 մետր բարձրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս