Չեմպիոնների լիգա. «Ինտեր»-ը հաղթել է «Բենֆիկա»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ն` «Բավարիա»-ին
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են քառորդ եզրափակիչի առաջին երկու հանդիպումները:
Միլանի «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է պորտուգալական «Բենֆիկա»-ի հետ: Իտալական ակումբը Նիկոլո Բարելայի և Ռոմելու Լուկակույի գոլերի շնորհիվ առավելության է հասել «Բենֆիկա»-ի նկատմամբ` 0:2 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:
Օրվա մյուս խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն, տանն ընդունելով «Բավարիա»-ին, հյուրերին պարտության է մատնել 3:0 հաշվով: «Քաղաքայինների» կազմում աչքի են ընկել Ռոդրիգո Էրնանդեսը, Բերնարդու Սիլվան և Էրլինգ Հոլանդը:
Թիմերի միջև պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 19-ին:
Ապրիլի 12-ին կկայանան քառորդ եզրափակիչ փուլի վերջին երկու հանդիպումները։ Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ կխաղա «Չելսի»-ի հետ, իսկ «Միլան»-ը սեփական հարկի տակ կընդունի «Նապոլի»-ին