Բաժիններ՝

Թուրքիայում նախորդ ընտրությունների համեմատ ընտրելու իրավունք ունեցողների թիվն ավելացել է 7 մլն-ով

Թուրքիայում մայիսի 14-ին տեղի ունենալիք նախագահական ու հորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 64 մլն 191.000։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ սա շուրջ 7 մլն-ով ավել է 2019-ին երկրում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցած քաղաքացիների թվից։

Նշվել է նաև, որ 3 մլն 286.000 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ էլ բնակվում են արտերկրում։ (Նրանք սովորաբար քվեարկում են իրենց երկրներում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություններում բացվվող ընտրատեղամասերում)։

Թուրքիայի ողջ տարածքում էլ նախատեսվում է բացել 195.705 ընտրատեղամաս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս