«Դատավորները ցույց տվեցին, որ դատական իշխանությունը դեռ կենդանի է և ապաքինման հույս դեռ կա»
Ռուբեն Վարդազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատկերացնում եմ՝ որքան կուրախանար ու կհպարտանար երջանկահիշատակ Ժորա Վարդանյանը, տեսնելով որդու հաղթանակը:
Չգիտեմ՝ շնորհավորե՞մ Արշակ Վարդանյանին, թե՞ ոչ, քանի որ նրան սպասվում է ծանր, ռիսկերով հարուստ և վտանգավոր աշխատանք:
Իրականում շնորհավորում եմ ՀՀ բոլոր դատավորներին: Վստահ եմ, որ պարոն Վարդանյանը տարբերություն չի դնի իրեն ընտրած ու չընտրած դատավորների միջև: Եվ ամենակարևորը` դատավորները ցույց տվեցին, որ դատական իշխանությունը դեռ կենդանի է և ապաքինման հույս դեռ կա»: