Բաժիններ՝

Ձեր զորությունը բոլորիս ուժն է և բարի գործերին մղելու հիմնավոր պատճառը. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ավետման տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Աստվածամոր Ավետման տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

«Ջերմությամբ ու սիրով շնորհավորում եմ բոլոր մայրերին Աստվածամոր Ավետման տոնի առթիվ։

Աստվածայինի եւ մարդկայինի միատեղման այս օրվա խորհրդի համաձայն՝ մաղթում եմ, որ հավերժական բարության, սիրո եւ հոգատարության անսպառ լույսն ուղեկցի ձեզ եւ ձեր ընտանիքներին։

Սիրելի՛ մայրեր, ձեր զորությունը բոլորիս ուժն է եւ բարի գործերին մղելու հիմնավոր պատճառը։

Առողջություն, երջանկություն եւ արարման մեծ հնարավորություններ եմ մաղթում՝ հանուն մեր ընտանիքների եւ հայրենիքի շենության»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս